Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծված մատուցողուհին դիմել է ոստիկանություն

Դեկտեմբեր 24,2014 20:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամսի 20-ին Գյումրու «Ալեքսանդրապոլ» հյուրանոցառեստորանային համալիրի երիտասարդ մատուցողուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալիրի այսպես ասած «զալի վարիչը», որը նույնպես երիտասարդ աղջիկ է, հյուրանոցի դիմաց վիճաբանել է իր հետ ու մի անգամ ապտակել: Ի նկատի ունենալով վերջիններիս երիտասարդ կանայք լինելու հանգամանքը, անունները չենք հրապարակում: Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Մեր տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է փողի շուրջ. ռեստորանում հարսանիք է նշվել, որի ավարտին բերելով հաշիվը ու ստանալով գումարը՝  մատուցողուհին այդտեղից որոշակի գումար է վերցրել իր աշխատավարձի դիմաց: Վերջինս պատճառաբանել է, թե ռեստորանահյուրանոցային համալիրը աշխատեցնող Արմեն Մաթևոսյանը իրեն օգոստոսից աշխատավարձ է պարտք: Արդյունքում, վիճաբանություն է ծագել «զալի վարիչի» ու մատուցողուհու միջև, որն էլ ավարտվել է ապտակներով, վզից պոկվել է մատուցողուհու ոսկե շղթան ու մարմնի որոշ հատվածներում ստացել է  կապտուկներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: