Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյանը՝ Արամ Մանուկյանին. «Անձին հայհոյելը տհասություն, տգիտություն, անդաստիարակություն է»

Դեկտեմբեր 24,2014 21:12

«Ընդհանրապես, անձին վիրավորել, հայհոյելը տհասություն, տգիտություն, անդաստիարակություն է: Չի կարելի: Ասելիք կա, պետք է քննադատության, ասելիքի միջոցով խոսել: Համենայնդեպս իմ անցած կյանքը թույլ չի տա անգամ գողին, եթե դատարանի որոշում չկա, ասել գող է: Երբ դատարանի վճիռը կլինի՝ կասեմ գող է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայհոյանքի եւ դրան հաջորդած միջադեպի մասին այսպիսի գնահատական տվեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, գնդապետ Գառնիկ Մարգարյանը:

Գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանն իր հայտնի ելույթում  ասել էր, որ ազատամարտիկների մոտ նորմալ է, մի երկու բաժակ խմում են ու իրար ծեծում: Մեր հարցին՝ դա իսկապե՞ս նորմալ երեւույթ է՝ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, որ դա տհաս ու տգետ գնահատական է. «Դա այդպես չի: Յուրաքանչյուր բռնություն ես դատապարտում եմ: Չի կարելի մեր այս փոքր երկրում թույլ տալ բռնություն՝ ով ուզում է լինի: Կան իրավապահներ, դատախազություն, դատարան, պետք է որոշում լինի այս կամ այն դեպքի հետ կապված: Բայց ասել, որ խմում են եւ իրար ծեծում, խմում են՝ հետո՞ ինչ: Խմում են, որովհետեւ իրենք ստացել են մանդատներն ու ապահովվել իրենց գողությունը, թալանը, իսկ ազատամարտիկը մնացել է փողոցում անաշխատանք ու անընտանիք, սովի է մատնված»:

Ըստ Գառնիկ Մարգարյանի, ազատամարտիկներին ծեծում են, որովհետեւ ուզում են ՀՀ-ում ստեղծել անկայունություն. «Ստեղծում են դա տնտեսական ճանապարհով՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, ստեղծում հեղինակություն ունեցող, պատերազմ անցած տղաներին՝ ազատամարտիկներին ծեծի ենթարկելով: Կարող եմ հազար այսպիսի էպիզոդներ ասել: Ինչո՞ւ է պետք մեր այս փոքր ազգաբնակչությանը՝ 1300 գրանցված հ/կ-ներ, նրանք գրանտներ են ստանում: Այս բոլորն արվում է՝ վերջնականապես վերջ դնելու հայ ազգի պատմությանը, մշակույթին, մեր ապագա սերունդներին: Ինչո՞ւ են բերել Ընտանիքի նկատմամբ բռնությունների օրենքը փաթաթում մեզ: Մենք գիտենք ամուսնանալ, երեխա ունենալ, ընտանիք կազմել, ունենք մեր եկեղեցին, հարգանքով ենք վերաբերվում նրա անցած 1700 տարիներին: Ինչու են ասում, որ երեխային պետք է ազատ թողնել, որ գնա թմրամիջո՞ց օգտագործի, հետո էլ ծնողի դեմ ոստիկանություն դիմի ու ծնողներին պատժեն: Մեզ անհարիր է եւ մեր կյանքի հետ ոչ մի կապ չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031