Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբեր 28,2014 20:41

Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սկսվեց ՀՖՖ 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հրապարակվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքներով հաղթողների անունները:скачанные файлы (18)

Մրցաշրջան 2014-ում 5-րդ անգամ «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում «Ոսկե գնդակ» մրցանակը եւ 4 մլն. դրամական պարգեւը շնորհվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին (նկար 1), «Արծաթե գնդակ» մրցանակը շնորհվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որի բացակայության պատճառով այն եւ 2,8 մլն. դրամական պարգեւը փոխանցվեց նրա եղբորը՝ Ալեքսանդր Բերեզովսկուն (նկար 2), իսկ «Բրոնզե գնդակին» եւ 2 մլն. դրամական պարգեւին արժանացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:скачанные файлы (19)

Մրցաշրջան 2014-ի Հայաստանի «Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթեց Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ, ոչ հեռու անցյալում լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը:

Դափնեկիրներին մրցանակները հանձնելուց հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց նրանց, հայ ֆուտբոլասերներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ մաղթեց, որպեսզի 2015 թվականը լինի վնասվածքներից զերծ եւ հաղթանակների տարի: «2014 թվականը մեր ազգային հավաքականի համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այնքան էլ հաջող տարի չէր: Բայց առջեւում դեռ շատ բան կա անելու: Ֆուտբոլը բոլորին միացնող օղակ է, եւ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի աշխատակիցները եւ ես պետք է անենք ամեն բան մեր երկրպագուներին ուրախացնելու համար» – ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031