Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը ծանոթացել է զինվորների առօրյային և զորանոցի պայմաններին

Դեկտեմբեր 29,2014 17:00

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն  այցելեց ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի N զորամաս։ Նախարարը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, զինվորներին և սպայակազմին առաջին հերթին մաղթեց քաջառողջություն:

«Ձեր ընտանիքներին,  ձեր օջախներին ցանկանում եմ այն ամենը, ինչ  մաղթում եմ իմ երեխաներին, իմ ընտանիքին: Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ:  Թող  Նոր տարվա մեջ ձեր առողջությունը լինի մեր հովանու ներքո և ձեր պաշտպանությունը լինի մեզանից անպակաս»,- ելույթում նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Նախարարը շնորհավորեց նաև հրամանատարական կազմին, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը և ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ զինված ուժերում երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարը պատվոգրեր հանձնեց զորամասի   բուժծառայության պետ Աղավնի Գևորգյանին, համաճարակաբան, բուժծառայության մայոր Ալվարդ Եփրեմյանին: Նախարարության կողմից հուշանվերներ փոխանցվեցին  նաև զորամասի աշխատակիցներին:

Բանակ հասարակության կապի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ ՊՆ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի  N զորամասի  հրամանատարի հրամանով պատվոգրեր տրվեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցելության  համար` հույս հայտնելով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն, իսկ ծանոթությունը կվերափոխվի բարեկամության:

Արմեն Մուրադյանը ծանոթացավ զինվորների առօրյային և զորանոցի պայմաններին, շրջեց զորամասով, այցելեց բուժկետ, զրուցեց զինվորների և անձնակազմի հետ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031