Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոներին Շիրակի մարզում 40 հոգի մահացել են, իսկ 66-ը՝ ծնվել

Հունվար 06,2015 16:57

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի Սամվել Գրիգորյանի (լուսանկարում) տեղեկացմամբ 2015 թվականի 5 օրերի ընթացքում Շիրակի մարզում 66 երեխա է ծնվել, ընդ որում՝ տղաներն ավելի շատ են աղջիկներից. 34 տղա և 32 աղջիկ:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Գրիգորյանի ներկայացրած վիճակագրության, այս մարզում ավելացել է ծնունդների, հատկապես տղա երեխաների թիվը. 2014 թ-ին մարզում գրանցվել է 3960 ծնունդ՝ 2160 տղա, 1831 աղջիկ, 31 զույգ երեխաներ: Այսինքն` այս թիվը 236-ով ավելի է 2013 թվականի հետ համեմատ. 2013 թվականին գրանցվել էր 3697 ծնունդ:

Ըստ նույն աղբյուրի, մարզում առաջին հինգ օրերին 40 հոգի մահացել են՝ 22 կին և 18 տղամարդ:

Առավել մտահոգիչ են ոստիկանության՝ Շիրակի մարզպետարանին ներկայացրած տվյալները, արձանագրվել են տարբեր տեսակի հանցագործություններ. կատարվել է թե սպանության փորձ, թե գողություն, առևանգում, 6 հոգու էլ մարմնական վնասվածքներ են պատճառել:

«5 օրվա ընթացքում ոստիկանությունում գրանցվել է 27 դեպք՝ 6 մարմնական վնասվածքի, 2 դժբախտ դեպք, 2 անձի առևանգում, 2 սպանության սպառնալիքի, գողության մեկ և ինքնավիրավորելու մեկ դեպք: 10-ը հանկարծամահ են եղել: Գրանցվել է 13 ճանապարհատրանսպորտային պատահար, բարեբախտաբար զոհեր չկան, 10-ը նյութական վնասներ են կրել, 3-ը մարմնական:

Գյումրու բժշկական կենտրոնում անցած հինգ օրերին տարբեր հիվանդություններով գրանցվել են 125 հիվանդ. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 4 հիվանդ, որից մեկը տառապում է սուր աղիքային ինֆեկցիայով, 2-ը՝ սուր վիրուսային գաստրոյով և մեկն էլ՝ թոքերի տուբերկուլյոզով», -տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Շտապօգնությունը ծանրաբեռնված չի աշխատել. տոն օրերին գրանցվել է ընդամենը 480 կանչ: Մարզային փրկարար վարչությունում գրանցվել է 13 դեպք, որից մեկ հրդեհի, 4-ը՝ մեքենայի արգելափակման, մնացածը՝ տեղեկատվության փոխանցման:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031