Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները գնդակոծում են սահմանամերձ գյուղերը, եւ մեղադրում հայերին

Հունվար 07,2015 17:20

Ադրբեջանական apa.az գործակալությունը հաղորդում է, թե «հայերը գնդակոծել են Աղդամի շրջանի Միրեշելլի գյուղը»: Հղում անելով իր «ղարաբաղյան բյուրոյին»՝ գործակալությունը հաղորդում է, թե «գնդակոծման ընթացքում փամփուշտներն ընկել են գյուղի բնակիչների տների եւ մեքենաների վրա»:

Թվարկվում են նաեւ այլ գյուղերի անուններ, որոնք իբր գնդակոծվել են հայկական զինված ուժերի կողմից,  եւ նշվում է, թե այդ պատճառով անգամ Օրտա Գերվենդ գյուղի դպրոցում դասերը դադարեցվել են:

Տեղեկատվությունը ճշտելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտում՝ պատասխանում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Միայն անցած գիշեր հակառակորդը 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը»:

Նշենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ շուրջ երկու ժամ առաջ ադրբեջանական զինուժն է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղեր:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031