Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականի մրցակիցները դիմել են սպորտային արբիտրաժային դատարան

Հունվար 09,2015 12:22

«Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարի «I» խմբում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Սերբիայի եւ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ վիճարկելու երկու հավաքականների նկատմամբ ՈՒԵՖԱ-ի կիրառած պատժամիջոցները: Նրանք ցանկանում են, որպեսզի կամ այդ պատժամիջոցներն ամբողջությամբ հանվեն, կամ զգալիորեն մեղմացվեն:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 14-ին Բելգրադում կայացած այդ հավաքականների հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին:: Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն Ալբանիային տեխնիկական պարտություն էր գրանցել 0:3 հաշվով, իսկ Սերբիային զրկել 3 միավորից: Միեւնույն ժամանակ երկու երկրների ֆեդերացիաները տուգանվել են 100 հազարական եվրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mirror.co.uk-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031