Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները պատ կազմած Ռուսաստանի դեսպանատան դիմաց, թույլ չէին տալիս բողոքի ակցիան անցկացնել դեսպանատան մայթին (Տեսանյութ) 

Հունվար 15,2015 15:54

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված տասնյակ քաղաքացիները քիչ առաջ բախվեցին իրենց ակցիան խոչընդոտող ոստիկանների հետ:

Ոստիկանները պատ կազմած դեսպանատան դիմաց, թույլ չէին տալիս բողոքի ակցիան անցկացնել դեսպանատան մայթին, բայց մի խումբ ցուցարարներ կարողացան ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ դեսպանատանը: Արդյունքում սկսվեց քաշքշուկ: Այս պահին  նույնպես քաշքշուկ է, ոստիկանները հրում են ցուցարարներին, ցուցարարներն էլ գոչում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»: Սկսվել է դիմադրություն:

Vostikan_cuyc-2

Ոստիկանության ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը բացատրում է, որ իրենք պահանջում են օրինապաշտ քաղաքացու պես իրենց պահել, իսկ ցուցարարները դիմադրելով ասում են, թե «ձեր պահվածքով այլեւս Հայաստանում քաղաքացի չեք թողնելու»:

Մանրամասներն՝ 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031