Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակից բերման են ենթարկվել Կարեն Հարությունյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ալեք Ենիգոմշյանը

Հունվար 16,2015 00:00

«Չեն էլ տեղեկացրել՝ ուր են տանում»,-քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայից տեղեկացրեց Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

Նրա հետ բերման են ենթարկվել նաև Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Մարիա Հովսեփյանը՝ շուրջ 15 հոգի:

MHM92708

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչու՞ են իրեն բերման ենթարկել, Կարեն Հարությունյանը պատասխանեց. «Պարոն Կարեն Մովսիսյանն ինձ առաջինը մոտեցավ ասաց արի, ասացի ինչի՞ համար, ասաց, կգնանք՝ կիմանաս: Ասաց կասկածում եմ քեզ զանգվածային հանցագործների մեջ, բայց ես այդ ժամանակ հինգ րոպե առաջ էին եկել Օպերայի տարածք»:

Կարեն-Հարությունյան

Կարեն Հարությունյանը նշեց, թե անգամ չէր էլ մասնակցում Ազատության հրապարակի մոմավառությանը: Նա մանրամասնեց.  «Ես տանն էի, հետո գործեր ունեի, դրա համար էի եկել Օպերա: Դեռ նոր էի եկել Օպերա, միանգամից ինձ տարան»:

Հիշեցնենք, որ ի զորակցություն գյումրեցիների անցկացվող ինքնաբուխ հավաքին միացել էին բազմաթիվ քաղաքացիներ: Սակայն ինչպես տեղեկացնում են դեպքի վայրում գտնվողները, ոստիկանները թույլ էլ չեն տվել, որ հավաք լինի, համատարած բերման են ենթարկել, անգամ քաղաքացիական հագուստով:

Կատարվածը Կարեն Հարությունյանն այսպես գնահատեց. «Սա չգիտեմ՝ ինչ է. ուղղակի մարդկանց խաղաղ հավաքի անցկացման իրավունքի խախտում, ոչ մի իրավական բան: Փորձում են միանգամից կանխել, որ մարդ չհավաքվի: Ուղղակի մարդիկ հավաքվել էին, որ ցույց տան, որ անտարբեր չեն Գյումրիում կատարվածին: Գոնե փորձեն հարցին լուծում տալ, հանդարտեցնել վիճակը, հակառակն են անում:Նշեմ նաև, որ ընտրովի էին տանում միանգամից մոտենում ու տանում էին հատուկ մարդկանց»:

Լուսանկարը` Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ազատության հրապարակում բերման ենթարկվածներից մեկը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է: Նա այս պահին Կենտրոնի ոստիկանությունում է:  «Ա1+»-ի հետ զրույցում նա հայտնեց , որ չգիտի ինչու են իրեն բերման ենթարկել:

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտնել էր, թե կասկածել են քաղաքացիների մոտ զենք-զինամթերք կա, որով պատրաստվում են զանգվածային անկարգություն անել: Ավետիք Իշխանյանն արձագանքել է այսպես` ինձ մո՞տ, հետաքրքիր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031