Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. Բաղդասարովը սեփական միջոցներով է մարում պարտքերը. «Ժողովուրդ» 

Հունվար 17,2015 10:36

Ինչպես հայտնի է՝ «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ի՞նչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը: «Պարտքերի մի մասը մարել եմ: Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը: Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար»,- պատասխանեց Միխայիլ Բաղդասարովը:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ստեղծված իրավիճակի հարցով արդյո՞ք ինքը դիմել է Սերժ Սարգսյանին, Բաղդասարովը պատասխանեց հեգնանքով: «Գուցե Օբամայի՞ն, Մերկելի՞ն էլ դիմեմ, բոլորի՞ն պետք է դիմեմ»,-ասաց նա: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Արմավիա»-ի նախկին գրասենյակում այս պահին գործունեություն է ծավալում «Միկա ինտուր թրավել» ընկերությունը: Բաղդասարովը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այն վաղուց վաճառել է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031