Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Սահմանապահները ենթարկվում են մեր ԱԱԾ-ին եւ ցանկացած սահմանախախտի պետք է հանձնեն»

Հունվար 29,2015 13:09

«Հայկական կողմի երեկվա քվեարկությունը, կարծում եմ, Գյումրիի դեպքերի հետ կապ չունի, որովհետեւ Գյումրիի դեպքում ՀՀ իշխանությունները որեւէ ինքնիշխան պետության քայլ չեն կատարել: Ձեռնպահ քվեարկելը այլ խնդիր է, քան թե հայ-ռուսական: Կարող է եղել են կուլիսային քննարկումներ, ու դրա համար է հայկական կողմը ձեռնպահ քվեարկել»,- այսօր «Հայելի» ակումբում այսպես բացատրեց հայ պատվիրակների պահվածքը ԵԽԽՎ-ում՝ ՌԴ պատվիրակության լիազորությունների՝ ձայնի իրավունքի հարցի քվեարկության ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի դիտարկմամբ, քանի դեռ մեր պատվիրակները չեն եկել Ստրասբուրգից, մենք չենք կարող , թե ինչու են նման կերպ քվեարկել, կգան, իրենք կբացատրեն: Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները վասալային չեն. «Մենք ստիպված ենք ՌԴ-ի հետ ունենալ ավելի սերտ հարաբերություններ ռազմաքաղաքական: Ինչու ենք այդպես անում՝ կարծում եմ, կարիք չկա բացատրելու, որովհետեւ մենք գտնվում ենք այս տարածաշրջանում եւ այդ հարեւանների կողքին»:

Անդրադառնալով Գյումրիի դեպքերին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները տպավորություն են թողնում, որ իրենք այս երկրի իշխանությունները չեն, այնքան չեզոք է պահվածքը, այնքան սխալներ եղան:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, սահմանապահները ենթարկվում են մեր ԱԱԾ-ին եւ ցանկացած սահմանախախտի պետք է հանձնեն մեր իրավապահներին: Հանցագործը կամ հանցագործներն ինչպես կարողացան այդքան բան կատարել, դա պետք է անպայման հայկական իրավապահները քննեն. «Ճիշտ է, մենք իրենց չենք վստահում, բայց ռուսական կողմի քննության պարագայում ես իրավունք ունեմ ցանկացած վարկած հետագայում մտածել, որ ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի են եղել ու ռազմաբազայից են եղել, որպեսզի չերեւա, թե ինչ բարձիթողի վիճակ է այնտեղ, այդ մի հոգու վրա են բարդում»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ հանցավոր անգործություն է եղել. «Հավերժ- բարեկամներ չեն լինում: ՌԴ-ի միակ դաշնակիցը Հայաստանն է մնացել, որովհետեւ հայերի հաշվին օգտվել է»: Լեւոն Մարտիրոսյանը չհամաձայնեց. «Ես չեմ պատկերացնում, թե մենք ինչպես կարող ենք հրաժարվել ՌԴ-ի հետ գործընկերային հարաբերություններից, ինչ գնով եւ ինչպես կարող ենք դա անել: Մեզ ձեռնտու են ՌԴ-ի հետ հարաբերությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031