Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի մայրը նամակով դիմել է Հայաստանի վարչապետին

Փետրվար 02,2015 14:00

Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, որ իմ հեռագիր-խնդրանքներն անպատասխան չթողեցիք եւ վաշխառությամբ ու խարդախությամբ զբաղվող Ձեր՝ արդեն նախկին աշխատակից Նունե Պլուզյանին ազատեցիք աշխատանքից:

Ես իմ եւ իմ քրոջ ընտանիքի անունից խնդրում էի Ձեզ, որպեսզի բավարարվեր մեր խնդրանքը, որ վաշխառու Նունե Պլուզյանին վերադարձնեինք նրա տված 21 000 ԱՄՆ դոլար մայր գումարը, որ չզրկվեինք մեր իսկ հայրական տնից, որը շինծու առուվաճառք էինք արել Նունե Պլուզյանի պնդմամբ:

Մեր խնդիրը վերջնական լուծում չի ստացել դեռ, բայց, այնուամենայնիվ, մենք շնորհակալ ենք, որ այդ անձնավորությանը գոնե հեռացրեցիք աշխատանքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները եւս արդարացի որոշումներ կկայացնեն:

Բազմիցս նշել եմ, որ տղաս ժամկետային զինծառայող է, ծառայում է Հայոց բանակում, եւ որ ես աշխատում եմ նրան զերծ պահել այս տհաճ իրավիճակից՝ ցանկանալով բարի ծառայություն եւ խաղաղ երկինք:

Այս դժվար օրերին մեզ աջակցել է միայն ,Վելեսե հասարակական կազմակերպությունը եւ փաստորեն՝ Դուք: Ուստի նորից շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ եւ Ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանին, որ աշխատանքից ազատել եք վաշխառու Նունե Պլուզյանին:

Հուսով եմ, որ նա այլեւս չի կարող ՀՀ կառավարության անունից խոչընդոտել մեր դատավարության ընթացքը:

Հուսով եմ նաեւ, որ պաշտոնանկությունից հետո նրա խարդախությունները կբացահայտվեն եւ նա կկրի իր հասանելիք պատիժը:

ՍԻՐԱՆՈՒՇ ՉՊԼԱԽՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728