Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է». Մանվել Գրիգորյանը`Բերձորում տեղի ունեցածի մասին

Փետրվար 02,2015 12:41

«Ճշտումներ կանենք եւ այդ հարցին կեսօրից հետո կպատասխանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը Բերձորում կատարվածին, երբ դաժան ծեծի էին ենթարկվել դեպի Արցախ ավտոերթ անող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Տարածված տեսանյութերին ՀՀԿ-ական գործիչը չի վստահում: «Տեսանյութը միակողմանի է եւ իրականությունը չի արտացոլում»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Նրա հետ համաձայնեց նաեւ կուսակից գործընկեր Կարեն Ավագյանը:

«Մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է»,- լրագրողների հետ զրույցում էլ հարցի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Ըստ նրա` «նորմալ քաղաքացիները կարող են գնալ»: Բայց այլ հարցերի, գեներալը չցանկացավ պատասխանել:

ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն էլ դատապարտեց տեղի ունեցածը`հավելելով, որ մեղավորները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ «մուտիլովշիկների» համար ԱԺ մուտքն արգելված չէ՞:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728