Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է քննի Պերմյակովի գործը. հարցում ռուսաստանցիների շրջանում

Փետրվար 02,2015 14:59

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և դրան հաջորդած ցույցերի մասին լսել են ռուսաստանցիների 68%-ը, այսպես են վկայում 1600 մարդկանց շրջանում անցկացված «Լևադա» կենտրոնի հարցումները:

Ընդ որում, դեպքի մասին լսածներից 9%-ն է ուշադիր հետևել դրա զարգացումներին, 37%-ը պարզապես տեղյակ է դրա մասին, իսկ 22%-ը «ինչ-որ բան լսել են, բայց չգիտեն էությունը»:

Հարցվածների 21%-ի կարծիքով, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի գործը պետք է հայ իրավապահները քննեն, 25%-ի պնդմամբ, դա ռուսների գործն է, իսկ 48%-ը կողմ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործը համատեղ վարեն:

Դեպքի մասին իմացողների մեծամասնությունը՝ 42%-ը, կարծում է, որ Հայաստանում կատարված սպանության դատավարությունը պետք է ռուսական դատարանն իրականացնի, իսկ 37%-ը պատասխանել է հայկական դատարանի օգտին:

Սակայն շատերը ենթադրում են, որ դատը պետք է տեղի ունենա Հայաստանում, այդպես է պատասխանել 44%-ը, իսկ 35%-ը ցանկանում է, որ այն տեղի ունենա Ռուսաստանում:

 

Հետազոտությունն անցկացվել է հունվարի 23-26-ը 46 շրջանների 134 բնակավայրերում: Բոլոր հարցվածների տարիքը գերազանցում է 18-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728