Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում «ձեռնպահ» են քվեարկել` իրավիճակից ելնելով (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 15:09

«Մեր պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չէր որեւէ մեկի կողմից: Դա քվեարկություն էր, որը բխում էր այդ պահին ստեղծված իրավիճակից»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞վ բացատրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության «ձեռնպահ» քվեարկությունը ՌԴ պատվիրակությանը ձայներից զրկելու հարցում եւ արդյոք մեր պատվիրակների քվեարկությունն ուղղորդվում էր ՀՀ ԱԳՆ-ից, ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն` այսօր կայացած մամուլի ասուլիսում:

«ՌԴ-ն մեր ստրատեգիական դաշնակիցն է և մենք երբեք կողմ չենք եղել նրա վերաբերյալ բացասական որոշումներին, մանավանդ, որ խոսքը գնում է խորհրդարանական պատվիրակությանը: Խնդիրը նրանում է, որ տեղում, երբ նայում ես իրավիճակը, տեսնում ես, որ մեր քվեարկությունը, մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությունը, էական ազդեցություն չէր ունենալու հիմնական թվերի վրա»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հարցին` ռուս պատվիրակները իրավիճակային քվեարկության հետ կապված զրույց ունեցե՞լ են, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ռուս պատվիրակներն այդ քվեարկությունից անմիջապես հետո լքել են դահլիճը:

«Հորդորում եմ, մեր քվեարկության մեջ չորոնել այն, ինչը որ չկա: Մենք որեւէ խնդիր չենք ունեցել ՌԴ պատվիրակության, ՌԴ ժողովրդի հետ»,- հավելեց նա:

Պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ պարզաբանեց, որ ինքն այդ օրը առողջական խնդիրներ է ունեցել եւ վեհաժողովը լքել է ավելի վաղ`չմասնակցելով նաեւ այլ քվեարկությունների:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728