Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կոչը ՀՀ և ԼՂՀ իշխանություններին

Փետրվար 02,2015 19:00

Ս. թ. հունվարի 31-ին իրազեկման ակցիա իրականացնելու նպատակով դեպի Արցախ ուղևորվող Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոերթը ԼՂՀ ոստիկանության կողմից կանգնեցվել է Բերձորում: Հայտնի է, որ իրազեկման ակցիան պիտի կայանար դեռևս 2014թ. դեկտեմբերին, սակայն սահմանին տիրող իրավիճակի պատճառով խիստ անցանկալի է համարվել ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչի մասին վերջիններս տեղյակ են պահել Հիմնադիր խորհրդարանի անդամներին: Ոստիկաններից բացի, Բերձորում ավտոերթի մասնակիցներին  դիմավորել են նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց մի մասը դիմակավորված էր: Ինչպես երևում է ԼՂՀ իշխանությունների կողմից տարածած տեսանյութից, այնտեղ էին հավաքվել նաև ավտոերթին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծաքանակ խումբ:

Պնդելով, որ Հիմնադիր խորհրդարանի ակցիան պատճառ է ԼՂՀ բնակչության շրջանում լարվածության ձևավորմանը և դժգոհության տարածմանը՝ ԼՂՀ ոստիկանությունը ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառել է անհամաչափ ուժ, որի հետևանքով մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք և դիմել են բուժօգնության, դիտավորությամբ վնասվել են երթին մասնակցող ավտոմեքենաները, ոչնչացվել են կատարվածը տեսանկարահանող օպերատորների տեսախցիկները, այսինքն՝ տեղի է ունեցել նաև ուրիշի գույքի դիտավորյալ վնասում/ոչնչացում: Հիմնադիր խորհրդարանի տարածած տեսագրություններից ակնհայտ երևում է, որ ոստիկանները, փակելով ճանապարհը, շարունակել են մահակներով հարվածելով վնասել ավտոմեքենաները անգամ հետադարձ կատարելուց հետո։ Ողջ միջադեպի ընթացքում ոստիկաններն ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և կատարել գործողություններ, որոնք խախտում են անձանց իրավունքները և ազատությունները և հանդիսանում են արգելված արարքներ՝ հանցագործություններ թե՛ ՀՀ, և թե՛ ԼՂՀ քրեական օրենսգրքերով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ և ԼՂՀ իշխանություններին.

  • Նշված փաստերով հարուցել քրեական գործ և ապահովել արդյունավետ քննություն,
  • Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին,
  • Ապահովել հավաքների ազատության իրավունքի իրականացումը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    «ավտոերթին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծաքանակ խումբ:» Հետաքրքիր այդ խումբը իրենց «կերակրատաշտերը» իրենց հետ էին բերել թե մոռացել էին տանը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728