Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ասելու ոչինչ չունե՞ն. «168 ժամ»

Փետրվար 03,2015 12:19

Նախախորհրդարանի գործունեությունը գուցե շատերին անհասկանալի է և շատերի համար՝ անընդունելի, սակայն մեզնից յուրաքանչյուրի տեսակետները ևս նույն ճակատագիրն ունեն՝ ոմանց տարօրինակ են թվում, ոմանց՝ անհեթեթ։ Սակայն քաղաքական տարաձայնությունները հիմք ընդունել, ա՛յս ձևով ու ա՛յս հետևանքներով հաշվեհարդար տեսնել խաղաղ երթի մասնակիցների հետ, քաղաքական և, առհասարակ, տարրական տհասության մասին է վկայում։ Այն դեպքում, երբ ցանկացած խոհարարուհի կարող է հիմնավորել, թե ինչու չէր կարելի ՀՀ-ի ու Արցախի հարաբերություններում փայտն այսքան ճկել։

Ու այսօր իրավիճակը նույնն է, ինչ Գյումրիի դեպքերից հետո, մարդիկ իրենք իրենց բորբոքում են, մտովի պատ շարում Հայաստանի և Արցախի սահմանին, ապա այդ պատը գիտակցաբար քանդում՝ հասկանալով վտանգի աստիճանը։ Բերձորում տեղի ունեցած դեպքից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը ոմանց, թերևս, ստիպի մտածել, թե գուցե հեռախոսակապը լավ չի եղել, ու Ոստիկանության կամ հատուկջոկատայինների ղեկավարները չե՞ն կարողացել վերջիններիս զանգահարել ու ասել՝ ինչ է տեղի ունեցել։ Սակայն առավել հավանական վարկածն այն է, որ նրանք ասելու ոչինչ չունեն։ Թեև դա էլ վատ տարբերակ չէ, եթե հաշվի առնենք, թե խոսողներն ինչեր են ասում։ Միակ խոսկանը ԼՂՀ նախագահի խոսնակն էր, որի ասածը ճշմարտությունից հեռու էր. ըստ նրա՝ ոստիկաններն ու հատուկջոկատայինները զինված չեն եղել։

88-ից այսկողմ, Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր զրկանքներն ու զոհերը հաշվել ենք զուտ բարոյական հարթությամբ։ Երբևէ առիթ չէր եղել հիշելու, թե ով և ինչքան զրկանք է կրել, քանի հարազատ է կորցրել այդ պատերազմի տարիներին։ Այսօր զրույցներն այլ ուղղությամբ են ընթանում, մտովի մի մեծ ու անառիկ պատ ենք կառուցում ՀՀ- ԼՂՀ սահմանին, որը քանդելը չափազանց բարդ է լինելու։ Պատասխանատվությունն այս ու սրան հետևող բոլոր իրադարձությունների համար կրում են ԼՂՀ և ՀՀ իշխանությունները։

Սակայն, հաշվի առնելով նախադեպերը, այս անգամ էլ, բացառապես հանուն երկրի կայունության, նրանք կլռեն։ Ի վերջո, ՀՀ-ում ու ԼՂՀ-ում ամեն ինչ կայուն է, բայց աշխարհում, արի ու տես, ճիշտ հակառակը…

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728