Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը

Փետրվար 04,2015 14:52

Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկրապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումը Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մ. Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման  գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728