Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություն Շիրակի մարզի դատախազությունում

Փետրվար 05,2015 12:16

Այս պահին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը սակայն լրագրողներին որեւէ մկենաբանություն չտվեց սառնաղբյուրցի երիտասարդի ձերբակալման մասին: Խորհրդակցությանը մասնակցում են Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, Շիրակի մարզի ազգային անվտանգության ղեկավարը, ոստիկանության այլ պաշտոնյաներ, նաեւ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:

Լրագրողների այն հարցին, թե ինչու են Գյումրիում տեղի ունեցած ցույցերի մասնակիցներին առանց ծանուցագրեր ուղարկելու տանում ոստիկանություն, Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը պարզաբանեց, որ նման բան չկա, ոստիկանության գործողությունները ապօրինի չեն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում գործառույթներ իրականացնելու լիազորությունը քննչական մարմնինն ու դատախազությանն է, ոչ թե ոստիկանությանը:

Խոսակցություններ կան, որ Գյումրի է ժամանելու նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Մանրամասներն ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728