Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիմիա»-ի քննությունից հետո բազմաթիվ դիմորդներ հայտնել են, որ թեստերում առաջադրանքների զգալի մասը, նրանց համոզմամբ, չի համապատասխանել հաստատված առարկայական ծրագրին և շտեմարաններին. ծնողների դիմում-բողոքը

Հունիս 26,2026 18:27 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

տիկին Ժ․ Անդրեասյանին

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

պարոն Ա․ Փաշայանին

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Մենք՝ 2026 թվականի հունիսի 26-ին Գյումրի քաղաքի քննական կենտրոնում «Քիմիա» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների ծնողներս, սույն բողոքով հայտնում ենք մեր խոր մտահոգությունը քննության կազմակերպման և բովանդակության վերաբերյալ։

Քննությունից հետո բազմաթիվ դիմորդներ հայտնել են, որ թեստերում ընդգրկված առաջադրանքների զգալի մասը, նրանց համոզմամբ, չի համապատասխանել հաստատված առարկայական ծրագրին և շտեմարաններին։ Արդյունքում երեխաները հայտնվել են ծայրահեղ սթրեսային իրավիճակում, բազմաթիվ դիմորդներ չեն կարողացել լիարժեք կենտրոնանալ քննության ընթացքում, եղել են լացի, խուճապի և առողջական վիճակի վատթարացման դեպքեր։

Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն ընդունելության միասնական քննությունները պետք է կազմվեն հաստատված առարկայական ծրագրերի, հանրակրթական դպրոցներում օգտագործվող դասագրքերի և ուսումնամեթոդական նյութերի հիման վրա, առաջանում են հիմնավոր կասկածներ քննության համապատասխանության վերաբերյալ։

Մասնավորապես՝

«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ կրթության հիմքում գործում են միասնական պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը։

Բուհերի ընդունելության գործող կարգով նախատեսված է, որ միասնական քննությունների առաջադրանքները կազմվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված առարկայական ծրագրերի, հանրակրթական դպրոցներում օգտագործման երաշխավորված դասագրքերի և ուսումնամեթոդական նյութերի հիման վրա։

Վերոգրյալից ելնելով՝ պահանջում ենք.

Ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով՝ քիմիայի միասնական քննության բոլոր առաջադրանքների համապատասխանությունը հաստատված առարկայական ծրագրին և գնահատման չափանիշներին ուսումնասիրելու նպատակով։

Հրապարակել փորձագիտական եզրակացությունը՝ յուրաքանչյուր վիճարկվող առաջադրանքի վերաբերյալ՝ նշելով, թե այն ո՛ր ծրագրային թեմային և ո՛ր ուսումնական նյութին է համապատասխանում։

Եթե պարզվի, որ քննության առաջադրանքների մի մասը չի բխել հաստատված ծրագրից կամ խախտվել են գնահատման սկզբունքները, ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վերանայելով գնահատման արդյունքները կամ կիրառելով բոլոր դիմորդների իրավունքների վերականգնմանն ուղղված արդար մեխանիզմներ։

Ուսումնասիրել քննության ընթացքում արձանագրված հոգեբանական և առողջական խնդիրների պատճառները և ապահովել, որպեսզի հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն։

Սույն բողոքի վերաբերյալ մեզ տրամադրել գրավոր, պատճառաբանված պատասխան՝ օրենքով սահմանված ժամկետում։

Հարգանքով՝

2026 թվականի հունիսի 26-ի Գյումրի քաղաքում քիմիայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների ծնողներ

Դ․Մարտիրոսյան

26.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930