Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Զինված ուժերի պաշտոնյաները խուսափում են գնահատական տալ Ժիրայր Սեֆիլյանի ծեծին

Փետրվար 06,2015 18:00

Ըստ նրանց՝ գործողությունները երկուստեք համարժեք չէին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթը դեպի Արցախ և Բերձորում իրականացված ծեծուջարդը ոչ միանշանակ են մեկնաբանվում ՀՀ քաղաքական շրջանակներում: Այս միջադեպի առիթով մի կողմից հնչում են դիտարկումներ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություն է, և պետք չէր, այսպես կոչված, հայաստանյան ռեժիմի դեմ պայքարը տեղափոխել Արցախ, կամ կոպիտ ասած՝ «քո երկրի ներքին խնդիրներով պետք չէր ծանրաբեռնել ղարաբաղցիներին ու սեպ խրել հայաստանցիների և արցախցիների միջև»: Մյուս՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից հնչում են հայտարարություններ, թե Արցախը Հայաստանի մի մասն է, և ինչպես իրենք տարվա ընթացքում ՀՀ տարբեր մարզեր են այցելել, այնպես էլ ավտոերթ են կազմակերպել դեպի, իրենց ընկալմամբ, ՀՀ հերթական մարզ՝ Արցախ:

Սա ավտոերթի պատմությունն էր՝ փաստերի շարադրանք, որին հաջորդեցին նորանոր զարգացումներ: Մասնավորապես, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը տեղեկացրել էր, որ մինչև «Հիմնադիր խորհրդարանի»՝ Արցախ ավտոերթը, Ժիրայր Սեֆիլյանի հետ անձամբ հանդիպել եւ Արցախ ավտոերթով գնալուց հրաժարվելու կոչ են արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Սեֆիլյանի մարտական շատ ընկերներ: Պարոն Աղաբեկյանը նշել էր, որ այս փաստը արդեն նշանակում է, որ Սեֆիլյանը սովորական քաղաքացի չէ, այլ բոլոր կողմերի համար որոշակի հեղինակություն վայելող հրամանատար:

Սակայն իրադարձություններն այն հունով ընթացան, որ նույն այդ հեղինակություն վայելող հրամանատարը Արցախի սահմանին ծեծի ենթարկվեց, ավելին՝ նաև այդ ամենին մասնակից դարձավ նրա ընտանիքը: Եվ ինչպես համացանցում տարածված տեսանյութում է երևում, այդ ծեծուջարդն իրականացնողները ԼՂՀ ոստիկաններն էին: Երեկ Ժիրայր Սեֆիլյանը հերքել էր, թե իրենց են այցելել Սեյրան Օհանյանը և Բակո Սահակյանը, և նաև հավաստիացրել, թե հնարավոր է՝ կրկին ավտոերթ կազմակերպվի դեպի Արցախ:

Ավտոերթի ու ծեծուջարդի պատմության հետ կապված շահարկումներից մեկն էլ վերաբերում է ծեծի ենթարկված ազատ լրագրողի՝ Անուշավան (Արտյոմ) Շահնազարյանի անձին, ում ջերմ լուսանկարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ սրընթաց տեմպերով տարածվեցին համացանցում: Կասկածներ կան այն մասին, որ այդ անկախ լրագրողը, այսպես կոչված, ռեժիմի լրտեսն է և այլն:

Վեր կանգնելով քաղաքական նպատակադրումներից և շահարկումներից՝ որքանո՞վ էր կատարվածն իրավաչափ: Այս մասին իրավապաշտպանները համակարծիք են և նշում են, որ աշխարհի որևէ երկրում չկա մի օրենք, որտեղ նյութական վնաս հասցնելը իրավաչափ լինի: Անգամ այն երկրներում, որտեղ գնդակահարություն է ընդունված, անգամ այդ աստիճան բարբարոս երկրներում նյութական վնաս չեն հասցնում, այնինչ այս դեպքում ավտոերթի մասնակիցների մեքենաներն են ջարդել, վնասել, և դեռ հստակ էլ չէ, թե ով է կրելու այդ ամենի պատասխանատվությունը: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք չեն դիմելու որևէ իրավապահ մարմնի, քանի որ «ռեժիմից որևէ ակնկալիք արդար քննության չունեն»:

Արդյոք ՀՀ Զինված ուժերի պաշտոնատար շրջանակներում դատապարտո՞ւմ են կատարվածը, մասնավորապես ծեծը, այն էլ արցախյան հերոսամարտում մեծ դերակատարություն ունեցած անձի: «Առավոտը»

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ պետք է հայ երիտասարդը, աչքի առաջ ունենալով այս օրինակը, շահագրգռված լինի ծառայել ՀՀ Զինված ուժերում և կատարել իր պարտքը հայրենիքի առաջ: Պարոն Հարությունյանն առանձնապես չէր ցանկանում երկար խոսել այս թեմայով: Նա կարճ պատասխանեց. «Մենք բոլորս պետք է մեր պարտքին շատ հավատարիմ լինենք, պաշտպանենք մեր հայրենիքը: Մեր հիմնական նպատակներից մեկը ԼՂՀ ներքին կայունության ապահովումն է: Կիսապատերազմական վիճակում գտնվող և անընդհատ հակառակորդի գրոհների վտանգի առաջ կանգնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պիտի ներքուստ շատ ամուր լինի»: Մեր այն դիտարկմանը՝ մի՞թե չի դատապարտում Բերձորում տեղի ունեցածը, երբ ծեծի ենթարկեցին ազատամարտիկին, Արցախյան հերոսամարտում մեծ դերակատարություն ունեցած գործչին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին, պարոն Հարությունյանը կրկին խուսափեց կոնկրետ գնահատականներից, այլ ասաց. «Կարծում եմ՝ գործողությունները երկուստեք համարժեք չէին այն իրավիճակին, որում գտնվում է այսօր ԼՂՀ-ն»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ժիրայր Սեֆիլյան Արցախի պատերազմում եղել է հրամանատար, լաւ:
    Սակայն իր նման շատ ուրիշներ ել եղել են այդ դիրքերում…

    Ինք հիմա ուզում է լինել անվերջ բեմի շողշողուն լոյսերի տակ, սակայն այդ չի նշանակամում թէ ինք աւելի վաստակաւոր վեթերան է քան աւելի համեստ, խոնարհ եւ զուսպ անձիք… Կամ ել՝ անոնք որ զոհուեցին:

    Մի խոսքով՝ անձնաւորութեան պաշտամունքը առողջ բան չի…
    Ոչ ել, ի դէպ, եսակեդրոնութիւնը:

    Իսկ թէ որ, եդ վախտին, ան լաւ է կռվել, եդ ել լաւ: Սակայն մի բան պարզ ա ՝ ի տարբերութիւն կռվի դաշտում իրեն վերագրվող հմտութեան, որպէս քաղաքական գործիչ՝ ամբողջովին անատակ անձ մըն է: Մինչ ինք իրեն շատ բարձ ու բացառիկ է գնահատում, նաեւ, այս մարզում…

    Մինչեւ ե՞րբ, կամ աւելի ճիշտ՝ մինչեւ ո՞ւր, ազատամարտիկի մը անցեալի վաստակը իրեն թոյլատրելու է անել ինչ որ ուզենա, ուր որ ուզենա, ի գին՝ այլեւս վնասելու Ազգի՛ն: Ի գին ինքն իր ձեռքով – եւ լեզվով – քանդելու, աւերելու այդ ամէն ինչը որ ասում են առել է, անցեալում:

    Զինք իրապէս սիրողները, այս է որ պիտի բացատրեն իրեն: Ի սէր իրեն: Եւ ոչ թէ լռեն, վախենան մեծն պարոնին հակաճառելէ, եւ թող տան որ ան իր անպատասխանատու եւ քանդիչ վերաբերմունքը շարունակի: Կամ ել՝ ծափահարեն, հրահռեն, որ մի քիչ աւելի խրի, մեզ ել իր հետ տանի անդունդ…

    Մի բան ել եւս՝ եթէ Ժիրայր Սեֆիլյան-ին ել մի պետական պաշտօն տային, պատերազմից յետոյ, ամեն բան տարբեր էր լինելու, ես նիւթով…

  2. Գալուստ Ենոքյան says:

    Պարոն Թրավիս, ձեր «լոխ» կուսակցության պատկերացումով ամեն ինչ լավ է…ծեծեն , ջարդեն…հո ձեզ անձամբ չեն ծեծում ջարդում…դրդապատճառներուն համար գարծես «մեղմացոցիչ դեպք հանցանաց» ունիք… Կուզեի խորհուրդ տալ հայ աղջիկներուն մասի նման արտահայտություններ չնեք «իսկ պատկերդ սիրուն է … չէ, ոչ թէ քո դէմքի պատկերը,» քիչ թե շատ կիրթ հայ մարդը, հայ գեղեցիկ աղջկան…նույնիսկ ձեր կուսակցական սկբունքներին դեմ գնալով…նման բան ասելու իրավունք չունիք…հարկ կա որ ներողություն խնդրելու…

  3. Թրավիս says:

    «իմ միակ կուսակցությունը հայ ժողովուրդն է» (Անդրանիկ)

    իսկ չգիտեի թէ, բարի սրտով եւ մաքուր մտքով, մեկին ասելը թէ՝ սիրուն է, նկատվում է մեղք, բարոյական ծանր ղեղում, ծայրագոյն անկրթություն… թերեւս հարկաւոր է ծուռ ձեւով եւ շեղ մտքով չկարդալ այդ ակնարկութիւնը…

    եւ խտրականութիւն չեմ անելու. օրինակի համար՝ Ժիրայրն ել գեղեցիկ մարդ է…

    ամէն պարագայի, եթէ այդ մի ասածիս մէջ որեւէ սխալ կար՝ ներողություն

  4. Արմինե says:

    Մենք գնահատում ենք երևույթը, որը զարհուրելի է: Ամոթ է և հրաման տվողներին և երիցս ամոթ կատարողներին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728