Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Մեր գործը պետք է լինի ոչ թե խելոք բառեր ասելը, այլ…». «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 06,2015 12:19

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

 – Կարո՞ղ եք պատասխանել այն հարցին, թե ինչու են հայաստանյան բանկերը հայ գյուղացուն եւ տնտեսվարողին բարձր տոկոսադրույքներով ու միայն դոլարով վարկ տրամադրում։

– Մենք պետք է քննարկենք այդ հարցը եւ հնարավորինս համակողմանի պատասխան տանք։

– Ե՞րբ եք քննարկելու։ Հաճախ ենք լսում նման արտահայտություններ։

– Ես չեմ ուզում ընդհանրական պատասխան տալ, քանի որ այդ հարցին եւս

մասնագիտական պատասխան չունեմ։ Կարոդ եք այդ հարցը ուղղել ասենք էկոնոմիկայի նախարարություն կամ Ազգային  ժողովի  համապատասխան  հանձնաժողով։ Մեր գործը պետք է լինի ոչ թե խելոք բառեր ասելը, այլ կոնկրետ գործ անելը։

– Պարոն Շարմազանով, անդրադառնալով բանակի թեմային՝ նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կատարված ոճրագործությունը, ցավոք, միակը չէ։ Բանակում տիրող անվերահսկելի մթնոլորտի պատճառով չե՞ք   պատրաստվում պահանջել   պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը։

– Իրոք, ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց  կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք ՀՀ զինված ուժերը ավելի են ամրապնդվել եւ ավելի արհեստավարժ են դարձել, եւ ես այն կարծիքին չեմ, որ նախարարի հրաժարականը պահանջելով պետք է արհեստական հարցեր բերել օրակարգ։ Սեյրան Օհանյանը մեր լավագույն նախարարներից է։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Տո խելոք ջան, բառը ինչպե՞ս կարող է խելոք կամ անխելք լինել:
    Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես էշխանության վերին օղակներում ամբախ-զամբախերենի հատուկ դասընթացներ են անցկացվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728