Լրահոս
Օրվա լրահոսը

8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը

Փետրվար 06,2015 17:02

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական տարբեր խմբերի և Խորհրդարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայում գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Տեոխարուսը, ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը:

Բարձր գնահատելով Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերահայտարարման, մասնավորապես մի խումբ նորընտիր պատգամավորների միանալու փաստը` դեսպան Մարգարյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ ավելի ընդարձակված բարեկամության խումբը Եվրոպական խորհրդարանի առանցքային կոմիտեների, քաղաքական խմբերի և այլ օղակների հետ համագործակցությամբ մեծապես կնպաստի Խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728