Լրահոս
Օրվա լրահոսը

«Գառնի» տաճարի պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացու դեմ քաղ. հայց է ներկայացվել

Փետրվար 11,2015 17:06

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` հանցագործությամբ պատճառված  վնասը  բռնագանձելու  պահանջի  մասին  հայցադիմում է ներկայացրել  ՀՀ  քննչական  կոմիտեի  մարզային  վարչության  Աբովյանի բաժին:

ՌԴ քաղաքացի Մաքիսմ  Նիկիտենկոն  2014 թ. սեպտեմբերի 26-ին  նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով  հուշարձանին վնաս էր  պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:

Garni_1

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  մասնագիտական հանձնաժողովի կողմից  24.09.2014 թ. կազմված ակտով  պատճառված վնասի չափը կազմել է  839.390  ՀՀ  դրամ, ինչը  հիմնավորվել է նաև  նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության  համապատասխան եզրակացությամբ, քր. գործով ձեռք բերված այլ ապացույցներով:  Նախաքննական մարմնի կողմից,  քր. գործով  ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող:

ՊՈԱԿ-ի և «Մ.Լամբարյան» ՍՊ ընկերության  միջև  կնքված աշխատանքների կատարման  թիվ 1 պայմանագրի համաձայն,  հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել է դեպքին  հաջորդող օրերին /սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը/:  ՊՈԱԿ-ը  իր միջոցների  հաշվին  839. 390  ՀՀ  դրամ  է  վճարել  նշված  ընկերությանը:

 

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Պիտի լիզելով մաքրի անասունը….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728