Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ծրագրային ելույթ է ունենալու. Մեկնարկել է ՀՀԿ-ի խորհրդի նիստը

Փետրվար 12,2015 20:18

Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Գործադիր խորհրդի  ժամանակ քննարկվել է մեկ հարց: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են նախագահի հաղորդումը, գնահատականները, եւ բոլորը համակարծիք էին այդ գնահատականների հետ»,- ասաց նա, ավելացնելով, որ մի քանի րոպե հետո քննարկումը կշարունակվի  կուսակցության  խորհրդի նիստում: «Կքննարկենք մեկ հարց. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի եւ ՀՀԿ-ի գործադիր մարմնի գնահատականները ընթացիկ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այնուհետեւ խորհուրդը կքննարկի այդ հարցը, կլինեն ելույթներ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանով նշեց, որ կուսակցության նախագահը խորհրդի նիստին հանդես է գալու ծրագրային ելույթով՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

«Խոսքը չի վերաբերում Սահմանադրական բարեփոխումներին, ավելի լայն քննարկում է լինելու ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, այն մասին, որ Հայաստանում պետք է ձեւավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները »,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728