Լրահոս
Օրվա լրահոսը

Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք

Փետրվար 12,2015 20:38

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:

2015 թվականի փետրվարի 11-ին Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է:  Նախաքննությունը շարունակվում է:

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ոստիկանության կողմից իրականացված բոլոր խուզարկությունների ժամանակ մի քանի փամփուշտ է հայտնաբերվում, իհարկե առանց զենքի: Ես հեռու եմ այն մտքից, որ այդ փամփուշտներն իրականում անյտնեղ են եղել:

    • Լուսյա says:

      Այժմ անմեղ մարդիկ նստած են մի բանի համար որը չի եղել,,մի բանի համար, որն ամբորջովին հորինված է:Ոստիկանները գտել են փամփուշտներ որոնք նույնիսկ օգտագործման ենթակա չեն… հուսով եմ այս անգամ էլ մեր ոստիկանները աչալուրջ կլինեն և անմեղ մարդիկ չեն տուժի ոմանց ագահության և շահադիտական նպատակների պատճառով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728