Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին անելանելի դրության մեջ է դնում»

Փետրվար 19,2015 16:34

«Սառեցված հակամարտությունների առկայությունը եւ Ադրբեջանի, եւ Վրաստանի զարգացմանը խանգարում է»,- այս մասին, ըստ Trend.az-ի հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Մամեդյարովը, մասնավորապես, նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է ոչ միայն Ադրբեջանի զարգացմանը, այլեւ Հայաստանին դնում է անելանելի դրության մեջ, քանի որ Երեւանը չի կարող այս պայմաններում մասնակցել լայնածավալ տարածաշրջանային ծրագրերում»:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասնակիցը դառնալ, եթե հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս 105 կիլոմետրանոց երկաթգիծը կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728