Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կիրանցի երիտասարդները  չեն կարողանում տուն կառուցել

Փետրվար 26,2015 12:40

Նրանք պետությունից օգնություն են ակնկալում:

 

H.-NazaryanՓետրվարի 24-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը,  դիմելով արտակարգ իրավիճակների եւ  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ  նախարար Արմեն Երիցյանի սահմանագոտի  այցելության ժամանակ բարձրացվել է իրենց գյուղի համար կարեւոր մի խնդիր: Վերջին տարիներին Կիրանցը բնակչության աճ ունի:  Գյուղում 15 ընտանիք  կա, որտեղ համատեղ ապրում են 2-3 ծուխ: Երիտասարդները  զբաղվում են  անասնապահությամբ եւ հողագործությամբ: Գյուղապետը մտահոգված է, որ  եթե այդ երիտասարդ  ընտանիքների բնակարանի հարցը չլուծվի, նրանք կարող են հեռանալ սահմանամերձ  գյուղից:

Վաչե Տերտերյանն ասաց, որ Արմեն Երիցյանի Տավուշի  սահմանագոտի այցելության ժամանակ բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են, դրանք ըստ հնարավորի կլուծվեն, դրանք կներառվեն հեռանկարային զարգացման ծրագրերում:  Փոխնախարարն ասաց, որ այդ 15 բնակարանի   խնդիրը գնահատվել է 3 միլիոնական   դրամ, այդ հարցում առաջիկայում ինչ-որ առաջընթաց կլինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728