Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ճգնաժամի իրական պատասխանատուն. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 26,2015 12:45

Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է։ Պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց հունվար ամսվա հիմնական ցուցանիշները, եւ ակնհայտ դարձավ, որ երկիրը հայտնվում է նոր ճգնաժամի մեջ։ Ըստ այդ տվյալների՝ առեւտրաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19,7 տոկոսով, արտահանումը՝ 21,9 տոկոսով եւ այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ամիսներ շարունակ բոլոր պաշտոնյաները միաբերան հայտարարում էին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ամեն ինչ լավ է լինելու, մեր առջեւ «170 միլիոնանոց շուկա» է բացվելու, արտահանումն ավելանալու է եւ այլն։

Հիմա փորձենք հասկանալ, թե որոնք են այս իրավիճակի պատճառները, եւ ովքեր են հիմնական մեղավորները։ Կարելի է, իհարկե, ձեւացնել, թե Սերժ Սարգսյանն այս ամենի հետ կապ չունի, մեղավորը կառավարությունն է, եւ անցնել առաջ (ի դեպ, ներքաղաքական հարցերում Սերժ Սարգսյանին անթաքույց սատարողները հենց այդպես էլ անում են), բայց արդյո՞ք այդպես է։

Սկսենք նրանից, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ «արտաքին» եւ «ներքին»։ Արտաքինը Հայաստանի անդամակցումն է ԵՏՄ-ին, ներքինը՝ համատարած կոռուպցիան, մենաշնորհները, ներդրումային անբարենպաստ միջավայրը եւ այլն։ Ուստի եթե ուզում ենք հասկանալ, թե ինչն ինչոց է, պիտի առանձին-առանձին անդրադառնանք ներքին եւ արտաքին պատճառներին։ Սկսենք արտաքինից։ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանն ընդունել է միանձնյա եւ «մի գիշերվա մեջ», հետեւաբար եթե դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունն էապես տուժել է, դրա միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Կապ չունի՝ գիտակցաբա՞ր է արել, թե ոչ։ Ենթադրենք՝ գեներալ Մանվելի ասած «Նաստրադամուսը» չէր ու չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, ռուբլին կփլուզվի եւ այլն, բայց մի՞թե դրանից ինչ-որ բան փոխվում է։ Որոշումն ինքն է ընդունել, հետեւանքները (գոնե այս պահի դրությամբ) բացասական են, հետեւաբար՝ պատասխանատուն ինքն է։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728