Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները վրդովված են. «Կառավարությունը մեզ ստիպում է, որ օրենքից դուրս քայլեր անենք» (Տեսանյութ) 

Մարտ 03,2015 14:27

Կառավարության շենքի դիմաց այսօր իրենց բողոքի ցույցն էին շարունակում «Նաիրիտի» նախկին աշխատակիցները՝ կառավարությունից պահանջելով տեղեկություն տրամադրել իրենց 18 ամսվա աշխատավարձերի պարտքերի մարման ժամանակացույցի վերաբերյալ:

Նշենք, որ փետրվարի 24-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ նաիրիտցիները ժամանակ էին տվել կառավարությանը եւ նախագահի աշխատակազմին, սակայն, մինչ օրս ոչ մի պատասխան չստանալով, նորից դուրս են եկել փողոց:

Nairit_1 Nairit_3

Հիմա նաիրիտցիներն այլ տրամադրվածություն ունեն: Aravot.am-ի  հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցներից մի քանիսը նշեցին, որ կրկին պատասխան չստանալու դեպքում արդեն կտրուկ քայլերի են դիմելու: Նրանց խոսքով, միեւնույն է, որքան էլ կառավարության շենքի դիմաց կանչեն վարչապետին, նա պատասխան չի տա. «Կանչելու ենք մինչեւ վերջ: Մենք օրենքից դուրս քայլերի ենք դիմելու: Այսքան ժամանակ մենք ամեն ինչ օրենքի սահմաններում ենք արել, բայց հիմա արդեն կառավարությունն է ստիպում, որ մենք օրենքից դուրս քայլեր անենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Այն հանգամանքին, որ այսքան բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո թե՛ կառավարությունից, եւ թե՛ նախագահական նստավայրից ոչ ոք դուրս չի գալիս եւ պատասխան չի տալիս նաիրիտցիներին, գործարանի աշխատակիցները վրդովմունքով են մոտենում. «Նրանց համար մեկ է՝ ժողովուրդը սոված է, թե կուշտ, թե ինչպես է ապրում եւ ինչ միջոցներով»:
Մանրամասն՝ տեսանյութում

Նաիրիտցիները, ինչպես իրենք են նշում, մարտի 16-ից անցնելու են նստացույցի: Իսկ մինչեւ այդ ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի բողոքի ակցիաներ են կազմակերպելու կառավարության շենքի առջեւ: «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպությունների նախագահ Հրաչ Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ թեեւ նաիրիտցիները ասում են, որ օրենքից դուրս քայլեր պետք է կատարեն, նստացույցերն անգամ լինելու են օրենքի սահմաններում:

Նշենք նաեւ, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիները պատասխան չստանալու դեպքում որոշել էին քայլերթով հասնել նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, սակայն փոշմանեցին եւ չգնացին, ասելով, որ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031