Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձրեք երեխային». բողոքի ակցիա դատախազության մոտ (Տեսանյութ)

Մարտ 03,2015 16:45

«Մի թողեք երեխայիս հանցագործների մոտ», «Բացահայտեք հանցագործությունը», «Մի կոծկեք ճշմարտությունը», «Պահանջում ենք ԴՆԹ թեսթ» այսպիսի գրառումներով այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, որին միացել էին նաեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները բողոքի ակցիա էր կազմակերպել ի պաշտպանություն Նարինե Նիկողոսյանի, որը մոտ 2 տարի է պայքարում է իր երեխային իրեն վերադարձնելու համար: Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ իր նորածնին հենց ծննդատնից դուրս գրվելու օրը ապօրինաբար իրենից բաժանել են:

Ակցիայի մասնակիցները դատախազությունից պահանջում են արդար քննություն:

Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ Էդիսոն Ադյանը չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայր, երեխային ծննդականում հայրություն է ճանաչել եւ երեխային տարել Արցախ ու հրաժարվում է երեխային վերադարձնել: Երեկ Էդիսոն Ադյանը մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ ինքն է երեխայի հայրը, եւ ինքը չի գողացել երեխային, այլ Նարինեն ինքնակամ է նոտարով հաստատված կարգով երեխայի խնամքը հանձնել իրեն:

IMG_7520 IMG_7532

Երեկ Ադյանը հայտարարեց,  որ Նարինեն իրեն «շանտաժի է» ենթարկում, ու գումար է պահանջել: Այս եւ Էդիսոն Ադյանի այլ բարձրացրած հարցերն այսօր Aravot.am-ն ուղղեց Նարինե Նիկողոսյանին, որը մասնակցում էր բողոքի ակցիային:

Մասնավորապես մենք հետաքրքրվեցինք, ըստ Ադյանի հարցադրման, ինչո՞ւ է իրավապահ մարմիններին դիմել երեխայից բաժանվելուց ամիսներ անց, այլ ոչ անմիջապես, եւ արդյոք «շանտաժի» ենթարկել է Ադյանին, ինչին ի պատասխան Նարինեն ասաց. «Երեխայիս գողանալուց 6 ամիս անց Էդիսոն Ադյանն ինձ առաջարկել է 6000 դոլար, ես հրաժարվել եմ, եւ պահանջել եմ իմ երեխային: Ինքը իմ երեխայի կենսաբանական հայրը չէ, իմ հետ որեւէ հարաբերություն չի ունեցել»:

Մանրամասն` տեսանյութում

Նարինե Նիկողոսյանին եւ նրա փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին ընդունեցին դատախազությունում, որտեղ, ինչպես փաստաբանն ասաց, նախաքննական մարմնի մի քանի թերացումների շուրջ քննարկում է եղել:

Մեզ հետ զրույցում Լեռնիկ Հովհաննիսյանը մի փոքր մանրամասնեց, թե ինչ թերացումների մասին է խոսքը. այս մասին` տեսանյութում

Երեկ Էդիսոն Ադյանն ու նրա փաստաբան Կարեն Սարդարյանը վստահեցնում էին, որ Նարինե Նիկողոսյանին երեխան պետք չի, մայրն ուզում է պատժել Ադյանին, ինչպես նաեւ նրանք պնդում էին, եթե երեխան է պետք մորը, ապա նրանք կարող էին քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով դիմել դատարան` երեխային վերադարձնելու համար, ինչը չեն արել: Այս հարցադրումներն ուղղեցինք Նարինեին եւ նրա փաստաբանին:

Վաղը հերթական դատական նիստն է լինելու. Նարինե Նիկողոսյանը հայցով  դիմել է դատարան եւ պահանջում է քննիչի` գործը կարճելու մասին կայացրած որոշումը չեղյալ համարել:

Նարինե Նիկողոսյանը նախկինում մեզ հետ զրուցում վստահեցրել էր, որ հայտարարելու է երեխայի իսկական հոր անունը. այսօր եւս պնդեց իր խոստումը:

Բողոքի ակցիային հետեւում են Էդիսոն Ադյանի ընկերները, որոնք մեզ հետ զրույցում շատ դրական նկարագրեցին նրան. Ադյանի մանկության ընկեր ներկայացած մի տղամարդ, ասաց, որ հերյուրանք է, թե Ադյանը երեխա է գողացել. «Նա տենց բանի ընդունակ չէ, մեր գյուղում գողացած երեխա ապրի՞, տենց բան չկա: Ուզում է մայրություն անի, թող պայմանավորվեն, ես տանեմ գյուղ, գա երեխային տեսնի: Թող մի տեսնի ինչ լավ ընտանիքում է մեծանում, ինչ լավ են պահում էդ երեխային»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031