Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեսրահում ծխելու համար տուգանվել է 5000 դրամի չափով

Մարտ 06,2015 16:29

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տարածված  ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու վարորդի կողմից մեքենան վարելու ընթացքում ուղևորասրահում ծխելու, ուղևորի դիտողությանն անվայել արձագանքելու վերաբերյալ տեսանյութի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն արագ արձագանքել և համապատասխան միջոցներ է ձեռնարկել նշված վարորդի նկատմամբ: Ըստ այդմ հ.37 երթուղու 1690Տ միկրոավտոբուսի վարորդ Արայիկ Հովհաննիսյանը, աշխատանքի ժամանակ ուղեսրահում ծխելու համար տուգանվել է 5000 դրամի չափով, իսկ ուղևորի նկատմամբ անվայել պահվածքի համար՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից նրան հայտարարվել է խիստ նկատողություն։

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տրանսպորտի վարչություն                                                                

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031