Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերսեդես»-ը բախվել է էքսկավատորին և հրդեհվել. ուղևորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Մարտ 14,2015 23:20

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արթուր Ղազարյանի վարած «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան Ադելյան փողոցի վերջնամասում բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված էքսկավատորին, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է:

Արթուր Ղազարյանը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ստյոպա Նորեյանը, նույն թվականին ծնված Ռազմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1987 թ. ծնված Սերոբ Նորեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031