Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը թոշակի ճանապարհեց աղմկոտ քրեական գործեր քննած դատավորին

Մարտ 19,2015 15:36

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտին Սարոյանի լիազորությունները 2015 թվականի մարտի 16-ից դադարեցնելու վերաբերյալ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն. « Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունել Արդարադատության խորհրդի՝ 2015 թվականի մարտի 12-ի ԱԽ-8-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությունը »:

Բանն այն է, որ մարտի 15-ին լրացել է  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 65-ամյակը, որի հաջորդ օրն իսկ նրան ազատել են աշխատանքից:  Հետաքրքիրն այն է, որ այս դատավորին երեկ թոշակի ճանապարհելուն պես անմիջապես հանել են նրա  կենսագրական տվյալները  Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքից:

Նշենք, որ նա  բավական երկար՝ մոտ 15 տարի է աշխատում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորը  թեև ծնունդով շիրակցի է,  սակայն փաստացի բնակվում է մայրաքաղաքում: Նա  իր գործունեության ընթացքում բազմաթիվ  աղմկոտ քրեական գործեր է քննել, սակայն վերջին շրջանում գյումրեցիների հիշողության մեջ մնաց  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործի քննությամբ:

Նախկին դատավորը իր կոլեգաների կողմից բնութագրվում է որպես հանգիստ, համեստ անձնավորություն: Մեր տպավորությամբ՝  նրա վարած դատական նիստերը ուղեկցվում էին  սկանդալներով, հաճախակի էին հակառակորդ  կողմերը կոնֆլիկտների մեջ մտնում, վիրավորում միմյանց,  իսկ դատավորը  անտեսում էր,  կարգ ու կանոնի չէր հրավիրում նրանց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031