Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կոչը բարեգութ մարդկանց

Մարտ 23,2015 11:55

Փետրվարի 8-ին, Երեւանի Նորք Նորքի բնակարաններից մեկում տեղի ունեցավ զարհուրելի մի հանցագործություն. մայրը մուրճով 9-ամյա որդու գլխին մի քանի անգամ հարվածելուց հետո այրել էր բնակարանը՝ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելով որդուն՝ Ֆրունզե Նահապետյանին, ինչպես նաեւ լուրջ այրվածքներ ստանալով անձնապես։ Օրեր անց սարսափելի ոճրագործության հեղինակ կինը ստացված այրվածքներից մահացավ, իսկ երեխայի կյանքը հաջողվեց փրկել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում գլխի ստացած ծանր վնասվածքը, մինչեւ հաջորդ վիրահատություն, որը պետք է արվի մի քանի ամսից, կարգավորելուց հետո, այժմ երեխան Աջափնյակի Այրվածքաբանության կենտրոնում է, որտեղ արդեն տարել է երկու վիրահատություն։ Ես եւ Գագիկ Շամշյանը պարբերաբար այցելում ենք երեխային, ով, ըստ բժիշկների, երկու շաբաթ անց դուրս կգրվի հիվանդանոցից։

Դուրս կգրվի, իսկ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի
23|1 շենքի 48-րդ բնակարանը, որտեղ ապրում էր երեխան մոր հետ՝ մայրն ամբողջովին այրել է՝ տան ողջ գույքի հետ միասին։ Երկու շաբաթ անց երեխան դուրս է գրվելու, հայրը դեպքից անմիջապես հետո Ռուսաստանից վերադարձել ու երեխային կողքին է, սակայն ընտանիքը որեւէ հնարավորություն չունի նվազագույն վերանորգում անելու բնակարանում եւ գնելու ապրելու համար անհրաժեշտ որեւէ գույք։
Մենք դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնել ապրելու համար համառորեն պայքարած Ֆրունզե Նահապետյանին. նման դժոխքի միջով անցած 9-ամյա երեխան, ով շատ է ցանկանում արագ ապաքինվել ու վերադառնալ իր տունն ու դպրոցը, մեր բոլորի օգնության կարիքն ունի։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու։ Փոքրիկ Ֆրունզեն հավատում է, որ բարեգութ մարդիկ իրեն մենակ չեն թողնի եւ մեզ խնդրել է իր շնորհակալության խոսքը փոխանցել բոլոր նրանց, ովքեր այս շաբաթներին օգնել են, ու վստահ ենք՝ հիմա էլ մենակ չեն թողնի երեխային։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grant akopyan says:

    Where we shuold send mooney? can yuo provide information?
    Thanks.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031