Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Բուլղարիայի հավաքականն ամբողջ կազմով որակազրկվել է

Մարտ 24,2015 20:45 Share

Սկանդալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մարտի սկզբին 11 մարզիկների  արտահերթ դոպինգ թեստավորումը դրական արդյունք է տվել: Արգելված պրեպարատ` «Ստանոզոլոլ», օգտագործած մարզիկներին եւ մարզուհիներին սպասվում է չորս տարվա որակազրկում, գլխավոր մարզիչը կարող է հեռացվել երկու տարով, իսկ ֆեդերացիայի նկատմամբ կարող է կիրառվել $ 1 միլիոն դրամական տուգանք: Իրենք՝ մարզիկները, դադարեցրել են նախապատրաստությունը միջազգային մեկնարկներին եւ տուն գնացել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ steroidsone.eu-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել