Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կարատեսիստները աշխարհի պատանեկան առաջնությանը զբաղեցրել են երրորդ եւ երկրորդ տեղերը

Մարտ 27,2015 15:43

Մարտի 21-ին Հայաստանի կիոկուշին կարատեիստները մասնակցել են Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությանը: Հայաստանի թիմը 10 հոգանոց մարզիկների կազմով ունեցել է հաղթանակներ:

6 հոգի զբաղեցրել են երրորդ և մեկ հոգի երկրորդ տեղ:

Հաղթանակներ են տոնել Արթուր Արեյանը, Դավիթ Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Թորգոմ Ասատրյանը, Նիկոլայ Մաթևոսյանը, Նարեկ Աբոյանը, Մարինե Բարսեղյանը։

Նշենք, որ նախկինում մեր հավաքականը՝ թեև բարդ սպորտաձևի և դժվար մրցաշարի՝ մշտապես զբաղեցրել է առաջնային հորիզոնական:

Ինչպես ամեն տարի, շնորհիվ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի ջանքերի՝ մեր մարզիկները մշտապես մասնակցություն են ապահովել և ֆինանսական բոլոր ծախսերն իր վրա է վերցրել ֆեդերացիան

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031