Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ  է ձեռնտու սահմանամերձ Բերքաբերի մասին կեղծ լուրերի տարածումը

Մարտ 31,2015 17:50

Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ  Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձ  Բերքաբեր գյուղում գիշերը  կարճ կոթով 2 ավտոմատավորներ են հայտնվել, նրանք իբր  քար են նետել բերքաբերցի մի երիտասարդի վրա, թունավորել են իրենց հետեւից  գնացող գյուղի  մի շան եւ այլն: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանին հարցրինք այդ լուրերի  իսկության մասին: Նա ասաց, որ դրանք սուտ լուրեր են, լուր տարածողներից մեկը իբր գիշերվա ժամը  1-ին տեսել է, որ անծանոթները  «Բոնդ» տեսակի ծխախոտ են ծխել: Նրա խոսքերով՝ պարզվել են գյուղում  նման  լուրեր տարածողները, նրանք  Բերքաբերի  բնակիչներ են, այդ  թվում՝ նաեւ Երեւանից  Բերքաբերում վերաբնակված  անձ:

Գյուղապետի խոսքերով՝ իրավապահները քննել են  լուրեր տարածողներին, պարզել, որ   լուրերն անհիմն  են: Ա. Մադաթյանի վկայությամբ՝   լուրեր տարածողները ոչ տրամաբանական  նպատակ են ունեցել նման կերպ վարկաբեկել գյուղապետի  աշխատանքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031