Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից տալ քաղաքական գնահատական

Ապրիլ 03,2015 14:51

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր եւ վավերագրեր եզդիների հանդեպ  Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ` ակնկալելով ՀՀ ԱԺ-ի կողմից համարժեք քաղաքական գնահատական:

Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից  տալ քաղաքական գնահատական՝ Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկեցին  Օսմանյան Թուրքիայում եզդիների հանդեպ տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակելու հարցը քննարկել ԱԺ-ում ստեղծվելիք աշխատանքային խմբում, որին ակտիվորեն կմասնակցեն նաեւ խմբակցության պատգամավորները:

Իսկ ինչ վերաբերում է այսօր Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին գնահատական տալուն, ԲՀԿ  պատգամավորները խոստացան ԱԺ առաջիկա քառօրյայում բարձրացնել այդ հարցը:

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930