Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. «Հայաստանը Իրանի էներգետիկ ռեսուրսների համար տարանցիկ երկիր կարող է դառնալ»

Ապրիլ 04,2015 13:35

Իրանի միջուկային ծրագրի շուրջ 8 օր տեւած բանակցությունները դրական ավարտ են ունեցել։ Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը։

Իրանագետ Ռուդիկ Դանիելյանը այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում վստահեցրեց, որ մեծ է հավանականությունը, որ շուտով նաեւ կստորագրվի վերջնական փաստաթուղթը. «Սա կարող է տարածաշրջանում լուրջ փոփոխությունների հիմք հանդիսանալ եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական փոփոխությունների հանգեցնել»։

Իրանագետը նաեւ առանձնացրեց, որ Ռուսաստանի եւ արեւմուտքի միջեւ լարված հարաբերությունների վրա այս համաձայնագիրը նույնպես  կարող է իր ազդեցությունը թողնել. «Իրանի միջուկային ծրագիրը այս երկու ուժային կենտրոնների միջեւ հարաբերությունների բարելավման հիմք կարող է հանդիսանալ»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կշահի Հայաստանն այս համաձայնագրից, իրանագետը պատասխանեց, որ Հայաստանը  ունի լայն հնարավորություններ ավելի ընդլայնելու Իրանի հետ իր համագործակցությունը, անգամ էներգետիկ ոլորտում. «Պատժամիջոցների վերացումը ենթադրում է էներգետիկ համագործակցություն արեւմուտքի եւ Իրանի միջեւ։ Հաշվի առնելով տարածաշրջանային այս լարված խճանկարը, Հայաստանը աննախադեպ հնարավորություն կարող է ստանալ Իրանի համար էներգետիկ ռեսուրսների առումով տարանցիկ երկիր դառնալ»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի մեկնաբանմամբ էլ՝ այս բանակցությունները ամբողջ տարածաշրջանում բավականին լուրջ արձագանք բարձրացրին , իսկ ամենաջղաձիգ կեցվածքն ունեցավ Իսրայելը. «Կարեւոր է Իսրայելի արձագանքը, քանի որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն այս գործընթացում ունենալով միեւնույն նպատակը, գործում են տարբեր ուղղություններով։ Եթե ԱՄՆ-ն դիվանագիտական ճանապարհով է փորձում հարցը կարգավորել, ապա Իսրայելը ճնշումների միջոցով է փորձում այնպես անել, որ Իրանը զիջումների գնա։ Այդ բանակցությունների 8 օրվա ընթացքում անգամ Իսրայելի թռչունների դայլայլն էր ուղղված այդ բանակցությունների  դեմ։ Անգամ ապրիլի երեքին տեղի ունեցավ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստ, իսկ սա այն դեպքում է միշտ  տեղի ունենում, երբ երկրի անվտանգությանը լուրջ վտանգ է հասցրած»։

Արաբագետը վստահեցնում է, որ վերջնական համաձայնագիրը ստորագրելուց հետո միայն կսկսեն պատժամիջոցները չեղարկվել. «Ենթադրվում է, որ մինչեւ պատժամիջոցների չեղարկումը, այսինքնч մինչեւ աշուն, նավթի գների աճ կլինի, այս դեպքում կաշխուժանա Ռուսաստանի տնտեսությունը, հետեւաբար նաեւ Հայաստանի տնտեսությունը նույնպես կաշխուժանա։

Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նավթի գները նորից կընկնեն»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930