Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով.«Հիմնադիր խորհրդարանի» հետ կատարվածն իրավական է

Ապրիլ 08,2015 15:00

«Ես իրավաբան չեմ, ոչ էլ դատական իշխանության ներկայացուցիչ, ուստի ձեռնպահ կմնամ իրավական խնդիրներին գնահատականներ տալուց»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`այսօր հայտնի դարձավ, որ արգելանք է դրվել «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամների վրա` հարազատների հետ տեսակցության, հեռախոսազրույցների, տպագիր մամուլից օգտվելու մասով եւ այլն. իրավական հիմք կա՞ նման քայլի համար:

Լրագրողները հետաքրքրվեցին` համամի՞տ է Էդուարդ Շարմազանովը Քննչական կոմիտեի հետ, որ ապրիլի 24-ին բարոյական չէ հանրահավաք անելը: «Եվ ապրիլի 24-ի հետ կապված, եւ Արցախ գնալու հետ կապված ես իմ կարծիքն արտահայտել եմ: Իսկ ինչ վերաբերվում է պարոն Սեֆիլյանի, Մանուկյան Պավլիկի եւ նրա գործընկերների հետ կապված, ես իրավական գնահատական չեմ տալիս եւ բոլոր քաղաքական գործիչներին կհորդորեի իրավական խնդիրներին գնահատական չտալ»:

Հարցին`իր կարծիքով «Հիմնադիր խորհրդարանի» հետ կատարվածը միայն իրավակա՞ն է, քաղաքական ոչինչ չկա՞, նա պատասխանեց. «Այո»:

Դիտարկմանը, որ բոլորը խոսում են բարոյականությունից, բարոյականությունն իրավական նո՞րմ է` ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Մի դատիր, որ չդատվես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Իրավականը» ի՞նչ կապ ունի բարոյականի հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930