Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞վ չի կարող հպարտանալ Ռոբերտ Քոչարյանը

Ապրիլ 08,2015 15:10

«Առաջին անգամ չէ, որ երկրորդ նախագահը քննադատում է: Անկախ այդ քննադատություններից, մենք ունենք մեր օրակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցին վերաբերվող լրագրողների հարցերին:

«Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը անհաջող, կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Eduard SharmazanovԷդուարդ Շարմազանովը պատասխանում է. «Սահմանադրական բարեփոխումների մասին մենք մեր կարծիքն ասել ենք եւ մնում ենք մեր կարծիքին`անկախ ձեր նշած հարգարժան անձի կարծիքից: Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, մենք ունենք մեր կարծիքն արտահայտելու իրավունք. հասարակությունը կորոշի հանրաքվեի ժամանակ»: Շարմազանովը դրական է համարում, որ մեր երկրում բազմակարծություն կա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Շարմազանովի կարծիքով կա՞ մի կայացած կուսակցություն, որը կարող է խորհրդարանական մոդելով կառավարել: Պատասխանը եղավ. «Ոչ թե մի կուսակցություն, այլ մի քանի կուսակցություն կա»:

«Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերձ, դրանք, այնուամենայնիվ, գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զսպելու հնարավորություն ստացավ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Էդուարդ Շարմազանովը Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում երկու երկիր քրեականացրել է Ցեղասպանության ժխտումը`Հունաստանը եւ Կիպրոսը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ղեկավար կհպարտանար, որ իր կառավարման շրջանում լինեին պետություններ, որոնք միաձայն քրեականացնեին Ցեղասպանության ժխտումը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վերին իշխանությունների վերափոխման անհրաժեշտության մասին ձեռնպահ եմ,բայց,որ տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վերափոխվի՝երկու կարծիք լինել չի կարող:
    Գյումրիի նման խոշոր քաղաքի իշխանությունը պատասխանատու չէ հասարակական կարգի պահպանման,բնակչության սոցիալական վիճակի բարելավման,գործազրկության կրճատման և աշխատատեղերի ստեղծման,գյուղատնտեսության զարգացման,կրթության համար:Ամբողջը դրված է կառավարության վրա՝մարզպետարանների միջոցով:Այսպիսի տեղական ինքնակառավարում ոչ մի նորմալ երկրում չկա:Առաջին նախագահի օրոք համակարգը այնպես է մտածված,որ մարզպետների միջոցով լուծվեն բոլոր հարցերը,առաջին հերթին՝ընտրություններին անհրաժեշտ ձայները ապահովելու հարցը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930