Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԷֆիլանի եւ նրա ընկերների ձերբակալության փաստը անհետաքրքիր եւ արժեք չունեցող իրադարձությո՞ւն է. «Ժողովուրդ»

Ապրիլ 10,2015 11:33

Այն, ինչ լրատվական դաշտում վերջին երեք օրերին է կատարվում, կարելի է որակել որպես խրախճանք ժանտախտի ժամանակ։

Նշված երեք օրերին Հայաստանի կյանքում առնվազն երեք կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ՝ արցախյան պատերազմի հերոսը եւ նրա քաղաքական համախոհները հնարած մեղադրանքով ձերբակալվեցին, խորհրդարանի քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ էներգետիկ ոլորտում ինչ-որ մարդիկ տարիներ շարունակ թալանել են բնակչությանը եւ պարբերաբար սակագները չհիմնավորված բարձրացրել, ու վերջին կարեւոր իրադարձությունը՝ Հայաստան է ժամանում հայտնի, ծագումով հայ հեռուստաաստղ, որն իր գեղեցիկ կազմվածքի շնորհիվ տասնյակ միլիոնավոր տղամարդկանց համար դարձել է երազանք։

Սակայն, եթե լրահոսով դատելու լինենք, վերջին երեք օրերին Հայաստանն ապրում է միմիայն հայտնի հայուհու այցելությամբ։ Իսկ, ասենք, Ժիրայր ՍԷֆիլանի եւ նրա ընկերների ձերբակալության փաստը անհետաքրքիր եւ արժեք չունեցող իրադարձություն է։

Անհետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Հայաստանի բնակիչները կարող էին, ասենք, 50 դրամով էժան գազ ունենալ, եթե ՀՀ իշխանությունները՝ ռուսների հետ ձեռք ձեռքի բռնած, չթալանեին մեր բնակչությանը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930