Լրահոս
Օրվա լրահոսը

Դասը վարում է ոստիկանը

Ապրիլ 10,2015 18:47

Ապրիլի  10-ին հանրապետության 1420 դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան  պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: Ավանդույթը շարունակվում է. դասը վարում է ոստիկանը:

Ոստիկանի ու դպրոցականի  հագեցած հանդիպում էր՝ տպավորություններով հարուստ թե դպրոցականների, թե դասը վարող ոստիկանների համար: Դպրոցականները, որ այդ տարիքում ավելի շատ հարցեր ունեն, քան  դրանց պատասխանները, որ դեռ  փնտրում են իրենց  տեղը վաղվա օրվա մեջ, հնարավորությունն  օգտագործեցին շփվելու մարդու հետ, ում կարելի է վստահել մտահոգությունն ու տագնապը, ումից կարելի է   իմանալ ճիշտն ու սխալը:

Մի շարք դպրոցներում դասն առանձնահատուկ էր նաեւ մեկ այլ տեսանկյունից. անչափահասների գործերով տեսուչներն ու դպրոցականները միասին  անմոռուկներ պատրաստեցին… Սա արդեն դաս էր Հիշողության, Պահանջատիրության…

Ոստիկանի եւ որպես մարդ, քաղաքացի ձեւավորվող անչափահասի հանդիպումը կայացավ: Դպրոցականների համար օրվա դասը յուրահատուկ էր. դաս էր մեր  անցյալի ու ներկայի: Մեր ապագայի, ուր հաստատուն, վստահ մտնելու են՝ նաեւ ապրիլի 10-ի դասն առած: Հավատի, վստահության, բարեկամության,  բարյացակամության, իրավունքի ու պարտականությունների մասին ճիշտ պատկերացումների խորհուրդն առած:

Օրվա դասը նաեւ այն վարող ոստիկանի համար էր.  օրինակելի, բարեխիղճ ծառայությամբ ապահովել  այսօրվա ունկնդիրների վաղվա լուսավոր օրը…

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930