Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Վաշինգտոնում

Ապրիլ 11,2015 11:25

Ապրիլի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո դեսպանությունում տեղի ունեցավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերեն գրքի շնորհանդեսը: Գրքում ամբողջացված են վերջին գրեթե քսան տարվա ընթացքում Մեթյու Կարանյանի կողմից Վանում, Անիում, Կարսում և պատմական Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում կատարված հայկական հուշարձանների 125 լուսանկարներն ու դրանց պատմությունը:

Մեթյու Կարանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց մի շարք մանրամասներ իր հետազոտությունների, 1915թ. Ցեղասպանությունից առաջ և հետո տարբեր հայկական հուշարձանների պատմության, ինչպես նաև տեղի բնակիչների հետ իր ունեցած շփումների մասին: Գրքում հեղինակն առանձնահատուկ անդրադառնում է իր հանդիպած հայերի կամ հայկական արմատներ ունեցող մարդկանց պատմությանը: Մեթյու Կարանյանն իր գիրքը նվիրել է իր երկու տատերին և բոլոր հայ կանանց, ովքեր վերապրել են Ցեղասպանության անմարդկային զրկանքները և այնուհետև իրենց մեջ ուժ գտել` վերստեղծելու հայկական համայնքները Հայաստանից դուրս և ապահովելու հաջորդ սերունդների հայկական ինքնության պահպանումը:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930