Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է AFFA բարեգործական հիմնադրամը

Ապրիլ 12,2015 12:39

Ռուսաստանում, Հայաստանում և Եվրոպայում հեղինակավոր գործարար և բարեգործ Գագիկ Ադիբեկյանը ստեղծում է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը կաջակցի Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում նախաձեռնվող մասշտաբային բարեգործական նախագծերին: Ֆոնդի հիմնադիրն ու նախագահն է RD Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը:IMG_9308IMG_3555a

AFFA հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված խոշոր ծրագրերի իրականացումն է, որոնք կխթանեն քաղաքների և պետությունների զարգացումը: Հիմնադրամի առաջին նախագիծը կլինի Մասիս քաղաքում «Հիշատակի ծառուղի. 100»-ը: Քաղաքի հարակից տարածքում կտնկվի 100 ծառ՝ որպես հիշատակի, վերածննդի, Հայաստանի ապագայի հանդեպ հույսի և հավատի խորհրդանիշ: Նախագիծը ներառում է նաև սպորտային համալիրի կառուցումը՝ քաղաքի բնակիչների համար:

Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը նշել է.- «Ես հավատում եմ, որ բարեգործական և սոցիալական հնչեղություն ունեցող ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա երկրների միջև ամրապնդել մշակութային և գործարար կապերը՝ անկախ հավատքից ու ազգությունից: Մեր առաջին նախագիծը՝ «Հիշատակի ծառուղի. 100»-ը, մենք նվիրում ենք Մասիս քաղաքի երեխաներին, այն երիտասարդ սերնդին, ում ձեռքերում է Հայաստանի ապագան»:

«Հիշատակի ծառուղի. 100»-ը Գագիկ Ադիբեկյանի կողմից Հայաստանում իրականացվող առաջին բարեգործական նախագիծը չէ: Նրան պատկանող RD Group միջազգային ներդրումային հոլդինգը մասնակցել է Դիլիջանի UWC Dilijan College-ի ստեղծման աշխատանքներին:

 Հայ-ֆրանսիական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MIne says:

    Ողջույն պարոն մեծն քործարար
    դզեզ է գրում իմ շատ սիրելի Մասիս քաղաքի մի նախկին բնաչուհի որն իրոք հմայված է ձեր անգին ու մեծահոքի բարեգործությունների համար:
    Երախտագիտութունս եմ հղում ձեզ ,
    Աստվաց պահապան լինի ձեզ եվ ձեր ընտանիքին:
    դուք այս մեծահոգի գործերով, վառ օրինակ եք մեր սփյուռքում բնակվող հայերիս համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930