Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում

Ապրիլ 15,2015 20:10 Share
Marriot

Ապրիլի 15-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ խոհանոցում այրվել է ճարպաջեռոցը:

Հրդեհը մարվել է ժամը 18.17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել