Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրն առաջնայինն է

Ապրիլ 17,2015 12:58

«Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի, թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել, մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհրդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,- այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Լսումների նպատակն էր մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ հստակություն մտցնել հայկական եւ եվրոպական օրակարգերում:

Տրայան Հրիսթեան կարևորեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թվականի զեկույցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ-ն դեռ առաջընթաց չունի. «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական հարց է մնում, ուզում եմ ընդգծել, որ զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխումներին. կարծում եմ մեր ֆինանսական ու տեխնիկական աջակցման կենտրոնում կլինեն արժեքների հիման վրա ընտրված կենտրոնները»:

Նա հատկապես շեշտեց դատաիրավական բարեփոխումները. «ԵՄ-ի համար չափազանց մեծ տեղ է զբաղեցնում այս ոլորտներում ներգրավել ՀՀ-ին ու աջակցություն ստանալ և առաջ տանել բարեփոխումները, հիմնական սկզբունքը ավելիին ավելիի դիմաց է… Կարծում եմ այդ երկխոսությունը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա հասկանալ, որ ԱլԳ-ն պարզապես ընդհանուր քաղաքականություն չէ, այլ առնչվում է նաև իրենց կարիքները հոգալուն»: Բանախոսն այս իմաստով օրինակ բերեց վիզաների ազատականացման քաղաքականությունը. «Ձեր ընտրողները պետք հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն և ինչ կարող ենք անել խթանելու համար մեր երկկողմ հարաբերությունները. մենք ողջունում ենք ՀՀ-ի խորհրդարանի վերահսկողական գործունեությունը, նաև քաղաքացիական հասարակության ներգրավումը, բայց նաև ձեր աջակցության կարիքն ունենք»: Եվրոպացի պաշտոնյան նկատի ունի, որ կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները պետք է համապատասխանեն ԵՄ-ի կողմից ընդունված չափանիշներին, որոնք համատեղ համաձայնեցվել են նաև ՀՀ-ի հետ:

«ԵՄ արժեքները պետք է վեր լինեն անեն ինչից, սա է ֆինանսական աջակցության հիմքը… Լսել եմ բյուջետային գրասենյակի ստեղծման մասին, և շնորհավորում եմ, մենք ապավինում ենք բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են, որ վերահսկողություն լինի, ԵՄ-ն ու ՀՀ-ն հուշագիր են ստորագրել, այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործակցության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել, միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք աջակցություն մասնավոր հատվածի զարգացման և մարդու իրավունքներին աջակցելու համար»,- մանրամասնեց Տրայան Հրիսթեան`հավելելով, որ իրենք 15 մլն դոլար են հատկացրել գործընկերության հիմնադրամի համար, որոնք ուղղված են բիզնեսի համագործակցության համար, ավելացել է քաղհասարակությանը տրվող աջակցությունը:

«Համոզված եմ, որ գագաթնաժողովը հաստատելու է ԵՄ-ի հանձնառությունը, որ Արևելյան գործընկերությունը մեր առաջնային խնդիրն է մնում, ավելի սերտ տարբերակված հարաբերություններ հաստատել ինքնիշխան և անկախ Արևելյան գործընկերներ երկրների հետ, բոլոր վեց պետությունների համար ինչպիսին էլ լինի նրանց հավակնությունների մակարդակը»,-ասաց դեսպանը`հավելելով. «Վիլնյուսից հետո զարգացումները մարտահրավեր են աշխարհաքաղաքականության շրջանակում, սակայն Արևելյան գործընկերության ներդրումը որպես քաղաքականություն կա և մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930