Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝  Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ

Ապրիլ 17,2015 16:54

Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային  Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին: ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ԱԺԿ գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։

Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ ասոցացված անդամակցությունն ԵԱԴ-ին՝ նշելով, թե ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա:

ԱԺԿ նախագահն ընդգծել է նման ձևաչափով համագործակցության արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը՝ ինչպես միջկուսակցական, այնպես էլ  միջխորհրդարանական հարթակներում։

Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված  կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում։
ԱԺԿ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930