Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Արեւմուտք-Իրան բանակցությունների արդյունքում կարող է դրական իրավիճակ ստեղծվել» (Տեսանյութ) 

Ապրիլ 17,2015 17:28

«Թուրքիան որքան էլ որ ժխտի, մենք պետք է հաշվի առնենք նախ իրենց դատարանի կողմից դատապարտման դատավճիռները, որտեղ հիշատակվում է, որ զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել»,- ապրիլի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նկատեց, որ ժամանակակից Թուրքիան խնդիր ունի ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաեւ իր այլ հարեւանների հետ եւս. «Եվ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները նաեւ մեզ են վերաբերվում, եւ այստեղ թե՛ Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը ցույց տանք, թե ինչ օրակարգով ենք հանդես գալու ապագայում՝ ապրիլի 24-ից հետո: Մեր ազգային օրակարգը՝ ունենալ ազատ, անկախ, միացյալ հայրենիք,  մնում է , կարծում եմ այդ ազգային նպատակին հասնելը բոլորիս խնդիրն է»:

Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ որեւիցե մեկը չի կասկածում, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի հետ դաշնակցության է գործում. «Դա միշտ էլ եղել է: Միամտություն կար, որ հայ-թուրքական արձանագրություններից հետո կբարելավվեն մեր հարաբերությունները. Տեսանք ստորագրելուց անմիջապես հետո բարձրաձայնեցին Ադրբեջանի հետ կապված նախապայմանները: Հաշվի առնենք Արցախի իշխանությունների կողմից վերջին հայտարարությունները, թե Թուրքիայի քաղաքացիներն են մեր դեմ այդ դիվերսիաներն իրականացնում, ապա պետք չէ միամիտ լինել: Հենց վերջիվերջո քեմալաբոլշեւիկյան գործարքի հետեւանքով են Արցախի եւ Նախիջեւանի տարածքները հայտնվել Ադրբեջանի կազմում: Դրանք հենց այնպես տեղի չունեցան, եւ մենք խնդիր ունենք մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու»:

Ըստ նրա ՝ պետք է զգայուն  լինել Իրանի հետ բանակցությունների նկատմամբ  եւ ազգային շահ հետապնդել՝ օգտվելով նոր հնարավորություններից. «Արեւմուտք-Իրան բանակցությունների արդյունքում կարող է մեզ համար դրական իրավիճակ ստեղծվել: Այստեղ պետք է ինքներս նախաձեռնող լինենք եւ կառավարենք այս իրավիճակը եւս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930